Ստոկհոլմի Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին
14.12.2017թ. 11:38:11

Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում կայացած Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի ամենամյա Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին և կազմակերպվել էր ՀՀ դեսպանության հետ միասնաբար։

Ցերեկույթին ներկա էին արքայադուստր Մարիա Բերնադոտը, Շվեդիայում հավատարմագրված կին դեսպաններ և դիվանագետներ, շվեդ ազնվականության և մտավորականության ներկայացուցիչներ։

Միջոցառման ավելի քան 150 մասնակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանիպատմությանն ու մշակույթին, տոնական հայկական զարդարանքներով սեղանների շուրջ համտեսեցին հայկական քաղցրավենիքներ և գինի, ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Շվեդիայում բնակվող հայ երաժիշտների «Հայկանի» տրիոյի կատարմամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասնակիցներին բաժանվեց Հայաստանի և ամանորյա հայկական ավանդույթների մասին դեսպանության կողմից պատրաստված գրքույկ և հայկական զարդեր և քաղցրավենիք։