Ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին
09.10.2017թ. 16:53:57

Սիրելի՛ հայրենակիցներ,

          Տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունը սույն թվականի հոկտեմբերի 7-ից 25-ը Մարտունու շրջանի համայնքների դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար հայտարարում է «Բարև հրամանատար», «Անմահության ճամփորդը» խորագրերով ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված Արցախյան պատերազմի առաջամարտիկ, Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի  հրամանատար, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին:

Ստեղծագործական աշխատանքի տեքստը պետք է լինի տպագիր՝  500 բառից ոչ ավել: Աշխատանքի հետ պարտադիր է նշել նաև աշխատանքի հեղինակի անուն-ազգանունը, հասցեն և հեռախոսահամարը: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ստեղծագործական աշխատանքներն  արժանանալու են դրամական պարգևների և պատվոգրերի: Պարգևատրման օրվա մասին կհայտնենք լրացուցիչ:

Աշխատանքներն անհրաժեշտ է մինչև հոկտեմերի 25-ը ուղարկել hydaem.mrcuyt.2017@gmail.com  էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակ (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 17): Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 097 36 03 10 կամ՝ 047 94 38 43 հեռախոսահամարներով: