Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը
18.04.2017թ. 11:49:25

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ,  բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Բեշիկթաշում, Կադիկեում:

Հիշեցնենք, որ կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքներով Թուրքիան խորհրդարանական կառավարման երկրից դարձավ նախագահական երկիր:  Նախնական արդյունքներով, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 51.4 տոկոս: