«Սխալն ու դավաճանությունը չպետք է խառնել մեկը մյուսին». Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել
23.09.2017թ. 12:24:31

Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թոփբաշը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին է 2004 թվականից ի վեր: Նրա փեսային ձերբակալել են գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հրաժարական տալիս՝ նա պատասխանել է.

«Մարդ կարող է ներել ամեն բան, բացի այն դեպքից, երբ մարդուն մարդու տեղ չեն դնում: Սխալն ու դավաճանությունը չպետք է խառնել մեկը մյուսին»:

Նա հայտարարել է, սակայն, որ պաշտոնը թողնելով չի հեռանում կուսակցության շարքերից: