Սիրիայում ավելի քան 30 մլն մարդ դեռեւս մարդասիրական օգնության կարիք ունի. ՄԱԿ
31.10.2017թ. 16:12:36

Սիրիայում ներքին վերաբնակների թիվը կրճատվում Է իրենց տներ վերադարձողների թվաքանակի համեմատ, սակայն մարդկանց փախուստի տեմպերը բարձր են մնում:

Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալՄարկ Լոուկոկը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում: «Ներքին տեղահանվածների թիվը վերջին մեկ տարում 6,3 միլիոնից կրճատվել Է մինչեւ 6,1 միլիոն, իսկ նրանց վերադառնալու տեմպերը աճել են երկրի մի քանի շրջաններում:

Միեւնույն ժամանակ նոր տեղափոխությունների մակարդակը բարձր Է մնում: Ստացվող հաղորդումների համաձայն, հունվարից մինչեւ սեպտեմբեր իրենց տները լքել են 1,8 մլն բնակիչներ»,-ասել Է գլխավոր քարտուղարի տեղակալը: Նրա խոսքով՝ «սիրիական ճգնաժամի հետեւանքները առաջվա պես լուրջ են»:

«Սիրիայում ավելի քան 30 մլն մարդ դեռեւս մարդասիրական օգնության կարիք ունի: Նրանցից 6,3 միլիոնը շատ խոցելի են. նրանք սուր կարիքի մեջ են մշտական տեղափոխումների, մարտական գործողությունների եւ հիմնական ապրանքներից ու ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորության պատճառով»,-նշել Է Լոուկոկը