Սերգեյ Շաքարյանց. Հայաստանն Իրանի համար բարեկամ երկիր է
09.08.2017թ. 11:00:21
Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Սերժ Սարգսյանի մասնակցության եւ երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին այսօր լրագրողների հետ խոսել է փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ինչն էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահը երդմնակալությանը ներկա չէր՝ փորձագետը հստակ ասել դժվարացել է: Փոխարենը փաստել է, որ հայ-իրականական հարաբերություններում զարգացման մասին խոսում են 2 երկրում էլ:

Ադրբեջանն Իրանի համար մի պետություն է, որի հետ ունեն լավ հարաբերություններ, իսկ Հայաստանի մասին խոսելիս Իրանի արտգործնախարարությունը շեշտել է բարեկամ լինելու փաստը: