Սենատի կոմիտեն հավանության է արժանացրել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջարկությունները
11.09.2017թ. 11:07:14

ԱՄՆ Սենատի ֆինանսավորման հանձնաժողովը 2018 ֆինանսական տարվա համար հավանության է արժանացրել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացրած մի քանի միջոցառումներ։

Մասնավորապես՝ օրենսդիրները կոչ են արել շարունակել օգնություն ցուցաբերել Արցախին, արգելք դնել Թուրքիայի զենքի վաճառքի վրա եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել օրենսդիրներին եւ նշել, որ երկու կուսակցությունների սենատորները բացահայտ կերպով դիմակայում են եւ պաշտոնապես պատժամիջոցներ առաջ քաշում Էրդողանի եւ Ալիեւի դեմ։

Կոմիտեն 20․7 մլն դոլարով մեծացրել է Հայաստանին ֆինանսական օգնությունը, ինչը 14 մլն դոլարով ավելի է, քան նախագահ Թրամփի առաջարկած բյուջեի գումարը։