Ջազը հասել է Արցախ
10.08.2017թ. 08:09:36

Լեգենդն ավանդում է, որ ջազը ծնվել է Նոր Օռլեանում, որտեղից հին շոգենավերով Միսիսիպիով հասել է Մեմֆիս, Սենտ Լուիս և վերջապես Չիկագո ու Նյու Յորք․ օգոստոսի 9-ին ջազը հասել է Արցախ։

«Days of Jazz in Artsakh» բացօթյա համերգը տարվա ամենաջազային իրադարձությունն էր։ Արցախում ջազզի սիրահարների համար համերգներ քիչ են կազմակերպվում, ու երբ Արցախ են այցելում ճանաչված ջազմեններ Հայաստանից, Ռուսաստանից եւ Աֆրիկայից, մի հարկի տակ են հավաքում գրեթե բոլոր ջազապաշտներին:

Համերգը կայացել է ԱՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ պրոդյուսեր Արտյոմ Լալայանի նախաձեռնությամբ։

«Ապառաժ»

IMG_0288

IMG_0248

IMG_0264

IMG_0304

IMG_0208

IMG_0246

IMG_0325

IMG_0282

IMG_0339

 

IMG_0204

IMG_0319