Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հիմնահարցը
24.07.2017թ. 10:49:39

ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների նախագահները նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Պուտինն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «բարեկամական և ռազմավարական գործընկերային կապերը» կշարունակեն զարգանալ, ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: