Պատանի սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
07.12.2017թ. 11:54:43

Սամբոյի մինչև 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մեր թիմի կազմում հանդես է եկել վեց սամբիստ, որոնցից չորսը դարձել է բրոնզե մեդալակիր։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ)  եւ Սարգիս Սարգսյանը (66 կգ)։