Չավուշօղլուն հանդիպել է Մամեդյարովի հետ
20.12.2017թ. 11:16:42

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը և Մեվլյութ Չավուշօղլուն հանդիպել են Բաքվում. հայտնում է АПА-ն:

Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ակտուալ հարցեր:

Չավուշօղլուն Բաքու է ժամանել Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար: