Նոյեմբերի 1-ին Պուտինն Իրանում կհանդիպի Ալիևին ու Ռոուհանիին
31.10.2017թ. 12:14:15

Նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թեհրան Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման:

Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում եռակողմ գործակցությանն առնչվող հարցեր:

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ռոուհանիի և Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտնել էր, որ նախագահները մասնավորապես խոսելու են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, որը կոչված է կապելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: