Նախագահ Բակո Սահակյանը անց է կացրել մի շարք քաղաքական խորհրդակցություններ
14.09.2017թ. 11:27:11

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարն արժեւորել է քաղաքական ուժերի եւ հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով  ներքաղաքական կայունության գրավականներից մեկը: