«Մի անհանգստացեք, Բաքվի հերթական հեքիաթն է սեփական լսարանի համար». Սենոր Հասրաթյան
09.08.2017թ. 11:08:31

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի հրապարակումներին, թե իբր հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, նշելով՝ որ այն Բաքվի հերթական բեմադրությունն է:

«Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց; Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել… » Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է… սեփական լսարանի համար»,- գրել է Հասրաթյանը: