Մերկելի գլխավորած դաշինքը հաղթում է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում
25.09.2017թ. 11:26:23

Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը հաղթում է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում. հայտնում է dw.com-ը: Այդ մասին են վկայում ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները: Դաշինքը հավաքել է  ձայների 33 տոկոսը:

Երկրորդ տեղում է  Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20.5 տոկոսով, երրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը` 12,6 տոկոսով: