Մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը
17.08.2017թ. 10:33:47

2017թվականի օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ:

Մասնակիցներին ողջունի խոսք հղեցեին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչյանը և բանակումի ընդհանուր պատասխանատու ընկեր Խաչատուր Ստեփանյանը:

Ընկեր Սարգիս Մկրտչյանը, կարևորելով նման ձեռնարկի իրականացումը, շեշտադրում կատարեց բանակումի նպատակի վրա, որն է ԱՊՀ երկրների տարածքում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, երիտասարդությանը համախմբելը, նրանց կազմակերպեը, վերածելը մի ուժի, հզոր ուժի, որը ի զորու կլինի իր գործունեությամբ նպաստելու հայրենիքի հզորացմանը և զարգացմանը: Ընկերը հույս հայտնեց, որ բանակումը իսկապես կծառայի իր նպատակին:

Ընկերը Խաչատուր Ստեփանյանը կարևորեց անկախ պետականության կայացման և հզորացման գործում հայ երիտասարդության և ուսանողության դերն ու անելիքը: Ընկերոջ խոսքով, բանակումի մասնակիցները, ովքեր վաղը լրացնելու են հայ մտավորականության շարքերը, կարևոր անելիք ունեն իրենց շրջապատում ի նպաստ հայոց պետականության հզորացման լայնածավալ գործունեություն իրականացնել:

Բանակումի առաջին օրը շրջանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց պատկան շրջանի երիտասարդության իրավիճակը, խնդիրներն ու իրենց կատարած աշխատանքները։

ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Կիրօ Մանոյանը դասխոսություն կարդաց Հայ Դատ նյութի վերաբերյալ և պատասխանեց ներկաների բազմաթիւ հարցումներին։

Բանակումը տևելու է 5 օր, որի ընթացքում մասնակիցները ունկնդրելու են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայկական սփյուռքին, ՀՅԴ պատմությանը և անելիքներին, երիտասարդության դերին նվիրված դասախոսություներ: Դասախոսությունների թեմաներն առանձին քննարկվելու են աշխատանոցներում, որոնց ընթացքում բանակումի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկվող խնդիրների վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետները: Բանակումի ընթացքում լինելու են նաև արշավներ, խաղեր, խրախճանք, խարույկահանդես:

Բանակման կարգախոսն է «Կազմակերպվածությունը ուժ է»։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
16 օգոստոս, 2017թ.
Ծաղկաձոր, Հայաստան