Մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը տեղի է ունեցել ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում:
Բացման նիստին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այլ պաշտոնյաներ եւ հրավիրյալներ:
Պաշտոնական նիստի ընթացքում Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնանքի խոսքով ողջունել է ներկաններին:
ՀՅԴ քաղաքական դիրքորոշումներն իր ելույթում ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նշենք, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն իր աշխատանքները շարունակելու է առաջիկա օրերին: