Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագիծը
18.01.2018թ. 11:36:08

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել Է Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագիծը: Այս մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում անցկացված քվեարկությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության կողմից ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել 324 պատգամավոր, դեմ՝ 295։ Ըստ այդմ՝  Եվրամիության օրենքները կփոխարինվի ներքին բրիտանական օրենքներով այն բանից հետո, երբ երկիրը 2019 թվականի մարտին դուրս կգա Եվրամիության կազմից:

Այս քվեարկությունից հետո օրինագիծը կներկայացվի Լորդերի պալատի քննարկմանը։