Մասիս Մայիլյանն ու ԱՀՀ-ն քննարկել են Արցախի միջազգային ճանաչման գործընթացը
14.12.2017թ. 11:36:27

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կարևոր գործունեությն է իրականացնում՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ԱՀՀ նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և ԱՀՀ միջև փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: