ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ամերիկահայերը հանրահավաք են անցկացնում՝ ընդդեմ Էրդողանի և Ալիևի բռնապետությունների
21.09.2017թ. 12:10:11

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայերն ու ամերիկացիներն հանրահավաք են անցկացնում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, որտեղ ընթանում է միջազգային կառույցի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը:

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որը հավաքից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բռնապետական քաղաքականության դեմ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի ԳՎ-ում ելույթով հանդես են եկել կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հայտարարել է, որ Իսրայելն ընդլայնել է համագործակցությունն այնպիսի իսլամական երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ղազախստանը:

tert.am