ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Բարսելոնայի ահաբեկչությունը
18.08.2017թ. 11:39:21

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է «բարբարոսական ու վախկոտ»ահաբեկչությունը իսպանական Բարսելոնայում:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն իրենց խորը ցավակցությունն ու կարեկցանքն են հայտնում զոհվածների ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը: Նրանք նաեւ շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Բարսելոնայում կատարված ահաբեկչությունը դատապարտել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որը հայտարարել Է ծայրահեղականության դեմ պայքարում Իսպանիայի իշխանությունների հետ համաշխարհային կազմակերպության համերաշխության մասին:

Ցավակցություն են հայտնել ու դատապարտել են տեղի ունեցածը նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,եվրոպական մի շարք երկրների ղեկավարները, իսկ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են՝ ի նշան զոհվածների հիշատակը հարգելու։