Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
07.08.2017թ. 10:58:45

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտել է իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և  հավասար պայքարում զիջել մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս է  մնացել քառորդ եզրափակչից: