Ձյուդո. Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի գավաթի փուլում երկու բրոնզե մեդալ են նվաճել
16.05.2017թ. 11:26:48

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ռուսական Օրենբուրգ քաղաքում անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլը, որտեղ Ֆերդինանդ Կարապետյանն (73 կգ) ու Անդրանիկ Չափարյանը (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Երրորդ տեղի համար գոտեմարտերում մեր ձյուդոյիստները հաղթեցին, համապատասխանաբար, Սամուել Զինգոյին (Ֆրանսիա) եւ Մատուս Միլիչովսկուն (Սլովակիա):