Հրանտ Մարգարյանը Անթիլիասում հանդիպել է Արամ Ա-ի հետ
29.01.2018թ. 12:08:01

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հունվարի 26-ին Անթիլիասի Մայրավանքում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Մայրավանքի պաշտոնական կայքէջից՝ Հրանտ Մարգարյանին հանդիպման ընթացքում ընկերակցել է Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանում տիրող վերջին զարգացումներն ու Հայասատան-Սփյուռք գործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: