Հրաձգության մրցույթ՝ աղջիկների միջև
16.07.2017թ. 10:06:03

Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում կազմակերպվել է հրաձգության մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին Արցախում գործող հասարակական կազմակերպությունների և համալսարանների կողմից ներկայացված 25 աղջիկ:

Մրցույթն անցել է հետաքրքիր մրցակցության պայմաններում, մրցանակային տեղեր զբաղեցրած աղջիկները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևներով: