Հորդանանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա
24.07.2017թ. 10:40:09

Հորդանանի մեկ քաղաքացի սպանվել է, եւս երկուսը (Հորդանանի եւ Իսրայելի քաղաքացիներ) վիրավորվել են Ամանում՝ Իսրայելի դեսպանատան վրա կատարված հարձակման հետեւանքով, տեղեկացնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ հորդանանցիներն աշխատել են կահույքագործական ընկերությունում եւ դեսպանատուն են մտել հրաձգությունից րոպեներ առաջ: Հարձակման պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում:

Վերջին օրերին Իսրայելի եւ Հորդանանի հարաբերություններում լարվածություն է նկատվում այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումներն Արեւելյան Երուսաղեմի Տաճարի լեռան շրջակայքում:

Հիշեցնենք, որ այդ պատճառով բախումներ են տեղի ունեցել Իսրայելի իրավապահների եւ արաբների միջեւ: