ՀՅԴ 125 ամյակի տոնակատարություն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » ՀՅԴ 125 ամյակի տոնակատարություն Արցախում

ՀՅԴ 125 ամյակի տոնակատարություն Արցախում

Դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի կողմից կազմակերպված ՀՅԴ 125 ամյակի հանդիսավոր միջոցառումը:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ՀՅԴ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, կուսակցական ընկերներ եւ այլոք:

 

Միջոցառումը բացվել է ԼՂՀ եւ ՀՅԴ օրհներգերով: Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են Արցախյան պատերազմում եւ Արցախի սահմանի պաշտպանության համար  նահատակված բոլոր զինվորների հիշատակը:

 

Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը.<< ՀՅԴ 125 ամյակի տոնակատարությունների շարքն աշխարհի տարբեր երկրներում շարունակվում է: Տոնակատարություններն ամեն տեղ նույնաբովանդակ են: Նույնն են ՀՅԴ անցած ուղու գնահատականները, նաև նրա առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները, բայց կարևոր ընդհանրությունն ու նույնությունն այն է, որ Դաշնակցության աշխարհասփյուռ և ապակենտրոն կառույցի համար կա մեկ կետ՝ դա Հայաստանն է ու հայ ժողովուրդը: Կա մի անփոփոխ կարգախոս՝ ամեն ինչ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի>>,- նշել է Դ.Իշխանյանը եւ շեշտել, որ կուսակցությունն իր ծնունդից առ այսօր  գործել ու գործում  է հանունի գաղափարով  ու փիլիսոփայությամբ:

 

<< Մեր ժողովրդի առջև ծառացող տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները մեզ թելադրում են ցուցաբերել քաղաքական ուժերի գերլարում, համախմբում և կենտրոնացում: Դաշնակցության ընկերվարությունն ու ներքին ժողովրդավարությունը բավարար նախադրյալներ են ստեղծել այդ առումով: Մեր անվտանգությունն ու պաշտպանությունը չի սահմանազատվում միայն Արցախով: Արցախի պետական սահմանով է անցնում հայ ժողովրդի այսօրն ու վաղը, ներկան ու ապագան: Արցախի շաղախով է պայմանավորված հայ ժողովրդի վերջին 30 տարիների առօրյան: Այդ շաղախի մեջ է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մենք 125 տարեկան ենք՝ իմաստության ու խոհեմության լուրջ կապիտալով, գաղափարական ու քաղաքական մեծ փորձառությամբ, կառույցային ու կազմակերպական ավանդույթներով, ներկայի ու ապագայի նկատմամբ ամուր վստահությամբ: Մենք 125 տարեկան ենք ոչ թե բարձրաձայնելու և ի ցույց դնելու մեր կատարածը, այլ, ինչպես և անցյալում՝ համեստությամբ ու պատրաստակամությամբ ծառայելու մեր ժողովրդին,  իսկ եթե հարկ լինի՝ նաև զոհաբերվելու>>,-ասել է Դավիթ Իշխանյանը:

10563452_1507067056256613_1811629573_n

 

 

ՀՅԴ 125 ամյակի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ԱԺ նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը: Նա արժեւորել է ՀՅ Դաշնակցության 125 տարիների հայանպաստ գործունեությունը եւ նշել, որ այսօր էլ կուսակցությունը շարունակում է իր նույն ուղին. << Այսօր էլ ՀՅԴ Արցախի կառույցը մեր ազդեցիկ ու ամենակազմակերպված ուժերից մեկն է: ՀՅ դաշնակցության մասնակցությունն Արցախի պետական կյանքին միշտ էլ նկատելի է եղել: Երկրի խորհրդարանում <<Դաշնակցություն>> խմբակցության հետ համագործակցությունը նախորդ տարիներին էլ աչքի է ընկել արդյունավետությամբ, եւ վստահ ենք՝ այդ մթնոլորտը թույլ է տալու լուծումներ գտնելու բազմաթիվ հրատապ հիմնախնդիրների համար: Արցախի Հանրապետության իշխանությունների եւ մեր կուսակցության անունից շնորհավորելով ՀՅԴ 125 ամյակը՝մաղթում եմ քաղաքական ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի հզորացման>>,- ասել է Աշոտ Ղուլյանը:

 

10622090_1507067186256600_296315269_n

 

Ելույթով հանդես է եկել նաեւ ԼՂՀ ԱԺ <<Հայրենիք>> խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, ով կարևորել է Դաշնակցության դերակատարությունը հայոց պատմության վճռորոշ ժամանակահատվածներում եւ նշել, որ այն պատվով է կրում <<Հայկական ավանդական կուսակցություն>> տիտղոսը:

 

 <<Մեկ դար 25 տարի քաղաքական ու գաղափարական նշանակալից ճանապարհ անցած կուսակցությունն այդ տարիների ընթացքում բազմիցս փաստել է, որ վճռական անելիք ու ասելիք ունի՝ հանուն միասնական հայրենիքի վերակառուցման>>,- ասել է նա եւ շեշտել նաեւ Դաշնակցության ընդգրկուն մասնակցությունն Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին, Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում, հայրենիք-սփյուռք կուռ կապի ստեղծման գործում:

 

12165957_1507073646255954_1766418016_n

 

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական  ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել  ՀՅԴ 125 ամյակի կապակցությամբ  և նշել է, որ Դաշնակցությունը միայն դաշնակցականների կուսակցությունը չէ, ՀՅԴ-ն մի կազմակերպություն է, որ ելել է հայ ժողովրդի ծոցից, հայ ժողովրդի պահանջով ձևավորվել և պիտի գոյատևի այնքան, քանի մեր ազգային խնդիրները չեն լուծվել:

 

<< Հավատի և գործի համատեղումը եղել է Դաշնակցության սուրբ պարտականությունը և բոլոր այն դեպքերում, երբ մենք հաջողել ենք,  հաջողել ենք, որովհետեև կարողացել ենք համատեղել մեր հավատն ու գործը: Այդ հավատի և գործի համատեղումն ու միավորումն էր, որ ծնեց Դաշնակցություն կուսակցությունը՝ հասկանալով, որ պետք է հավատալ սեփական ուժերին, այդ հավատն ունենալ և լծվել գործին: Այդ հավատն ու գործը միավորվեցին և ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը շատ- շատերը  հեռու երազ էին համարում: Այդ հավատն ու գործն էր, որ մղեց նույն նվիրյալներին հասկանալու, որ  երբ  հայրենիքից հեռու ես, երբ  հայրենիքը բոլորովին այլ կարգավիճակի մեջ է, հայությունը՝ ցվրված ամբողջ աշխարհով, թիվ մեկ խնդիրը հային հայ պահելն է, հայապահպանության խնդիրը լուծելն  է և անկախության մեր երազանքների  գաղափարը, մեր պատկերացրած Հայաստանի երազանքը վառ պահելն է:

 

Հավատն ու գործն ապահովեցին անկախ Հայաստան, ազատագրված Արցախ:Այսօր նույն հավատն ու գործն են, որ մեր սահմանին վրա կանգնած զինվորներին պահում են>>,- նշել է Ա. Ռուստամյանը եւ շեշտել.<< Մեր բոլոր իղձերի և նպատակների նկատմամբ անսասան հավատք է պետք ,  նորից ու նորից ուժերի համախմբում: Ես վստահ եմ՝ որտեղ կա հավատի և գործի միավորում, այնտեղ կա Դաշնակցություն, այնտեղ կա հայ ազգի միասնականություն: Եվ ուրեմն կեցցե այդ նույն հավատով և գործով միավորված հայ ժողովուրդը, կեցցե ազատ Արցախը, անկախ Հայաստանը,  հայկական Սփյուռքը և դրան նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը>>:

 

12395436_1507073349589317_59539022_n

 

Ելույթներին հաջորդել է ՀՅԴ 125 ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությունը:

 

Այնուհետեւ կայացել է «ՀՅ Դաշնակցությունը 125 տարեկան է» խորագրով ստեղծագործական աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը:

 

 

12388008_1507067369589915_1103946736_n

 

 

 

 12387787_1507073592922626_1547570170_n

 

 

12395055_1507073526255966_68384240_n

 

10622116_1507073492922636_1909907226_n

 

12395443_1507073539589298_418783200_n

 

10581704_1507073422922643_1382509127_n

 

 

 

12387911_1507073466255972_190261822_n

 

ՀՅԴ 125-ամյակին նվիրված տոնակատարությունը եզրափակվել է համերգային ծրագրով, որի ժամանակ հանդես է եկել <<Մենք ենք մեր սարերը>> երգի, պարի պետական համույթը:

 

 

10660939_1507067352923250_1278456804_n

1