ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր
14.03.2017թ. 10:54:42

ՀՀ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների հետ:

Այսօր խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարեւորվել է Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության թեման:

Խորհրդի անդամների կարծիքով՝ այսօր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, լուրջ ուշադրություն պետք է դարձվի վիրահայությանը եւ ջավախահայությանը հուզող խնդիրներին:

«Ջավախահայերի խնդիրները բազմազան և բազմաոլորտ են, հատկապես Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում կան կրթական, սոցիալտնտեսական, առողջապահական, հոգևոր, մշակութային, ինչու չէ նաև քաղաքական խնդիրներ, սակայն ամենակարևոր հանագամանքը թուրք-ադրբեջանական ակտիվությունն է Վրաստանում և մասնավորապես վերջին շրջանում Ջավախքում: Խորհուրդը դա դիտարկում է ՀՀ անվտանգության տեսանկյունից, ինչու չէ նաև Հայաստան-Վրաստան հարաբերույթունների համատեքստում: Ես կարծում եմ, Դաշնակցությունը մեծ պոտենցիալ ունի, որ կարողանա իր աշխարհասփյուռ կառույցներով կանգնել է և պետք է կանգնի ջավախահայությանը հուզող բոլոր խնդիրները ժամանակին և պատշաճ ձևով լուծելու համար»,- նշեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

«ՀՅԴ –ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր, մենք դա դիտում ենք որպես հայ-վրացական հարաբերությունների սերտացման բոհի մեջ: Այդ հարաբերությունների սերտացման պարագայում, կհեշտանա Ջավախքի հայության և ընդհանրապես վիրահայության խնդիրների մեծ մասի լուծումը: Այս հանդիպմանը մենք ներկայացրեցինք մեր պատկերացումները, իրենք հարցեր ունեին, մենք իրնեց հարցեր ունեինք իրավիճակի մասին և կարծում եմ իրենք էլ գոհ են, որ հանդիպումը տեղի ունեցավ: Հիմնականում կրթության խնդիրներն էին, բայց անշուշտ կան նաև սոցիալ-տնտեսական հարցվեր, որոնք եթե ոչ անպայման կուսակցությունները կարող են լուծել, բայց վաղը խորհրդարանը կարող է այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել, այսինքն Հայաստանի հարաբեությունների սերտացումը Վրաստանի հետ կնպաստի նաև այդ խնդիրների կարգավորմանը: Պարզ էր , որ մեր մոտեցումները իրենց համար հոգեհարազատ էր, քանի որ առաջին օրը չէ, որ մենք զբաղվում ենք Ջավախքի հարցերով»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Երկիր Մեդիա»