ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով
22.09.2017թ. 11:08:12

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Պարգեւատրված անձնավորությունների թվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի միջազգային խորհրդի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ում շնորհվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալ:
«Մխիթար Գոշ» մեդալը շնորհվում է պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության եւ քաղաքագիտության բնագավառներում ցուցաբերած ծառայությունների համար: