ՀՀ մշակույթի նախարարը այցելեց Տողի Մելիքական ապարանք
05.02.2018թ. 11:43:43

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Արցախի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ եղավ Տողի Մելիքական ապարանքում՝ գնահատելու պատմամշակութային արգելոցում վերականգնման, նոր ենթակառույցների ստեղծման համատեղ աշխատանքի կարիքները։