ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության ձևաչափը
13.04.2017թ. 10:42:51

Հայաստանի ապագա կառավարության ձեւաչափը հստակ է՝ Հանրապետական-Դաշնակցություն կոալիցիոն համագործակցություն։ Այդ մասին նախնական հայտարարություն է հնչել Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո։ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ իրենք Դաշնակցության հետ քննարկում են ապագա համագործակցության հարցը:

«Քանի որ այդ քննարկումները շարունակվում են եւ դեռ չեն ավարտվել, կոռեկտ չէր լինի, որ մենք քննարկեինք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը»,- ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ իրենք կտեղեկացնեն արդյունքների մասին, երբ կավարտվեն ՀՅԴ-ի հետ քննարկումները: Վերջինս շեշտել է՝ «Ծառուկյան դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չկա»։