Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում
12.07.2017թ. 17:40:47

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբի կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի ԿԿ և ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ:

Աղվան Վարդանյանը ներկայացրեց այցի նպատակը,  տեղեկացրեց Արցախի պաշտոնական շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին:

Քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, շոշափվեցին նաև  ԱՀ նախագահի առաջիկա ընտրությանը և ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ ներգրավվածությանը վերաբերող հարցեր: