Հանդիպում ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ
07.12.2017թ. 15:00:25

2017 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային քաղաքականության օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես նախապատրաստվող «Թանգարանների մասին» օրենքի նախագծին և մշակույթի բնագավառին վերաբերվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Ստեփանակերտի  «Վ. Փափազյանի» անվան պետական թատրոնի շենքի և թատրոնի հետագա գործունեությանը, քննարկվեցին 2018 թ. ԱՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր: