Հանդբոլ. «Արցախը» դարձել է Մ 17 տարեկան աղջիկների Հայաստանի չեմպիոն
10.10.2017թ. 11:37:34

Արցախում կայացել է հանդբոլի մինչեւ 17 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձել է Արցախի թիմը, որը խաղացել է առանց պարտության եւ վաստակել վեց միավոր:

Երկրորդ տեղը չորս միավորով զբաղեցրել է «Շենգավիթը», երրորդը՝ «Աջափնյակը» (երկու միավոր): Վանաձորի թիմն այս առաջնությունում չի կարողացել ոչ մի հաղթանակ գրանցել եւ չորրորդ տեղում է:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լրատվության ծառայության պատասխանատու Արմինե Բեգլարյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ այս տարի թիմերի քանակը երկուսով կրճատվել է: Նրա խոսքով, Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնությունները պարբերաբար անցկացվում են Արցախում, Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդբոլի մասսայականացման համար: