Հայ զինվորները պատասխանել են կանադահայ պատանիների նամակներին
21.08.2016թ. 10:12:31

Կանադայի Թորոնթո քաղաքի Հայ օգնության միության վարժարանի երրորդ դասարանցիները նամակներ են գրել հայ զինվորներին, որոնք օգոստոսի 20-ին ապառաժ-ի միջոցով հանձնվել են հասցեատերերին:

Հեռավոր Կանադայում ապրող, սակայն հայրենիքին քաջածանոթ եվ հայրենիքով ապրող պատանիները, հայերենով գրված նամակներում իրենց երախտիքն են հայտնել զինվորներին այն պաշպանելու  համար եւ մեծ ցանկություն հայտնել լինել նրանց կողքին, վստահաբար նշելով, որ արժանապատվորեն կշարունակեն իրենց գործը:

 

 

Նամակները ընթերցելուց հետո զինվորները ցանկություն են հայտնել պատասխանել բոլոր նամակներին: