Հայոց բանակի օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ
28.01.2017թ. 18:23:30

Հունվարի 28-ին ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամներն այցելեցին Արցախի զորամասերից մեկը: Զորամասի զինվորների միջև կազմակերպվեց «Պիտի գնանք վաղ թե ուշ» խորագիրը կրող ավանդական դարձած ինտելեկտուալ խաղ, որը նվիրված էր Հայոց բանակի օրվան: ՀՅԴ ԱԵՄ-ի Վարիչ Մարմնի ներկայացուցիչ Վահրամ Հովսեփյանը, շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, զինվորներին մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն:

Համառ ու հետաքրքիր պայքար ծավալվեց խաղին մասնակցող «Հայկազուն», «Հաուբից», «Գրադ-1», «Գրադ-2», «Ֆագոտ» և «Հայդուկ» թիմերի միջև: Երեք փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց «Հայդուկ» թիմը: Մասնակից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով ու նվերներով:

Հաղթող թիմի ավագ Վլադիմիր Պողոսյանի համար խաղն ընթացավ հաճելի մրցակցության պայմաններում և ցանկություն հայտնեց ավելի հաճախակի մասնակցել նմանատիպ միջոցառումների:

 

 

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????