«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ վաղը՝ մայիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։

Ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող, այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ։

Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունելու է հռչակագիր, կյանքի է կոչելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Նման նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։

Նշենք, որ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի բացումը տեղի է ունենալու մայիսի 7-ին, ժամը՝ 10-ին՝ ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

«Ապառաժ»

1