Հայաստանի և Արցախի հաղթանակը՝ սկանդինավյան կինոփառատոնում. «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթել է 2 անվանակարգում
27.10.2017թ. 11:15:14

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչըե ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International  Film  Festival) հաղթող է  ճանաչվել  միանգամից  2  անվանակարգում՝  «Լավագույն  գեղարվեստական  ֆիլմե  և  «Լավագույն դերասան  – Ալեքսանդր Խաչատրյան»։

Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոն-ը  լի  էր  աշխարհի  տարբեր  կողմերից  ժամանած կինեմատոգրաֆիստներով,  դերասաններով,  մշակույթի  և  արվեստի  գործիչներով։  Կարմիր  գորգի  արարողությանը  հաջորդեց  մրցանակաբաշխությունը։

Այդ կարևոր իրադարձությանը ներկա էր նաև «Վերջին բնակիչըե ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր  տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր  դերասան Ալեքսանդր  Խաչատրյանն  իր տիկնոջ հետ,  Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սանդրա  Դաուկշայտե-Պետրուլենեն:  Ներկա  էին  նաև   ֆինլանդահայ  համայնքիանդամներ,  ֆինլանդացի գործընկերներ՝  ռեժիսորի հաջորդ կինոնախագծից,  ինչպես  նաև՝  Ֆինլանդիայում  և  Շվեդիայում  ՀՀ  արտակարգ  և  լիազոր  դեսպան Արտակ  Ապիտոնյանը,  ով  մեծ  ներդրում է  ունեցել  ֆիլմի  նախորդ՝  թե՛ Ֆինլանդիայում և թե՛ Շվեդիայում 2 ցուցադրությունների կյանքի կոչման գործում։

«Լավագույն գեղարվեստական ֆիլմե-ի  համար  մրցանակը  շնորհվեց  ֆիլմի  ռեժիսոր  Ջիվան  Ավետիսյանին,  ով շնորհակալություն  հայտնեց  կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։

«Լավագույն դերասանի» համար  մրցանակը  շնորհվեց  ֆիլմի  գլխավոր  կերպար  մարմնավորած՝   Ալեքսանդր  Խաչատրյանին,  ում  համար  նույնպես մեծ պատիվ էր գնահատված լինել Հելսինկիում։

«Վերջին բնակիչը» լավագույնն  է  ճանաչվել  նոմինացված  10  ֆիլմերից  և  կինոփառատոնում  միակ  ֆիլմն  է,  որ հաղթեց  երկու անվանակարգում։

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի  ցուցադրությունը  կկայանա  կինոփառատոնի  փակման  օրը՝  հոկտեմբերի  28-ին ժամը20։30-ին։

Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի  ունեցած  հաջողությունները  նպաստում  են  հայկական  կինոյի միջազգայնացման  ջանքերին,  ղարաբաղյան  հիմնախնդրի  ճշգրիտ  ներկայացմանը  և  Արցախի  վերաբերյալ  միջազգային  իրազեկվածության  բարձրացմանը: Դրանք  նաև  օգնում  են  մեր  թիմին  համագործակցություն  ձևավորել  և  ամրապնդել  մի  շարք  երկրների  կինեմատոգրաֆիստների  հետ,  ինչը  կարևոր  հիմք  կդառնա  իմ հաջորդ  կինոնախագծի՝  «Դրախտի  դարպասը» ֆիլմի  բարեհաջող  նկարահանման  և  առաջխաղացման  համար։  Այն  հիմա  զգալի  ուշադրություն  և  աջակցություն  է ստանում  տարբեր  առաջատար  դերասանների,  պրոդյուսորների  և  դիստրիբյուտորների  կողմից,  և  բոլոր  հիմքերը  կան  ակնկալելու,  որ  կարող  է  արժանանալ  ավելի մեծ  միջազգային  գնահատականի,  քան  իմ  նախորդ  կինոնախագծերը:  Հուսով  եմ,  որ  հայկական  և  միջազգային  տարբեր  շրջանակների  համատեղ  ջանքերի շնորհիվ՝  նոր  ֆիլմը  կկարողանա  նոր  խոսք  ասել  հայկական  կինեմատոգրաֆիայում և  Արցախի  բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուրպատշաճի ներկայացնելու գործումե: