Կ.Պոլսում կայանալիք կինոփառատոնում մրցանակ կշնորհվի նաև հայ բեմադրիչ Արամ Գյուլյուզին
25.12.2017թ. 14:43:18

2018 թվականի ապրիլի 6-7-ը կկայանա Կ.Պոլսի 37-րդ կինոփառատոնը, որի ընթացքում մրցանակ կշնորհվի Թուրքիայում հայտնի դերասանուհի Փերիհան Սավաշին, գրող և սցենարիստը Օսման Շահինին և ֆիլմի բեմադրիչ Արամ Գյուլյուզին:

Ըստ «Ակօս»-ի՝ փառատոնի ընթացքում վաստակի մրցանակ կշնորհվի նաև «Աթլաս» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Ջևդեթ Իշքինին:

Մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 6-ին՝ փառատոնի բացման արարողության ժամանակ:

Նշենք, որ Արամ Գյուլյուզը 1960 թվականից մինչ օրս բեմադրիլ է 140 ֆիլմ՝ դառնալով ամենաշատ ֆիլմ նկարող բեմադրիչը: