Կոնգրեսի ավելի քան 100 անդամ պաշտպանել է ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևի ընդունումը
09.10.2017թ. 11:38:36

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ պաշտպանել է ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականների այս ակտիվությունը համընկել է «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը և «Մերժման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի ապագա շնորհանդեսին։ Բանաձևը կոչ է անում օգտվել Հայոց ցեղասպանության դասերից Մերձավոր Արևելքում ապագա ցեղասպանությունները կանխելու համար։

Ցեղասպանությունների պատմության և Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից աճող ագրեսիայի դեմ աճող հետաքրքրությունը առաջ է բերել օրենսդիրների ուշադրությունը։ Դա արձանագրել է Հայ Դատի գրասենյակը ամբողջ երկրում 200 օրենսդիրների հետ հանդիպումների արդյունքում։

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել բանաձևին աջակցելու համար։