Կատալոնիայում խորհրդարանական ընտրություններ են
21.12.2017թ. 11:56:08

Կատալոնիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությւոնները, որոնք նշանակվել են այն բանց հետո, երբ պաշտոնանկ եղավ ինքնավարության կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը. հայտնում է Newsru.co.il-ը:

Անկախության հանրաքվեից հետո Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց անկախության մասին բանաձև: Ի պատասխան այդ քայլի Իսպանիայի սենատը գործարկեց 155-րդ հոդվածը և անմիջական կառավարում սահմանեց Կատալոնիայում: