Կատալոնիայի կառավարության նախագահը ստորագրել է անկախության հռչակագիրը
11.10.2017թ. 10:50:53

Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ստորագրել են անկախության մասին հռչակագիրը: Արարողությունը ուղիղ հեռարձակել է 24 Horas հեռուստաալիքը:

Փաստաթուղթը բաև վավերացրել են անկախության կողմնակից կուսակցությունների պատգամավորները, որոնց է պատկանում մանդատների մեծամասնությունը՝ 72 մանդատ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքները իրավունք են տալիս ինքնուրույն պետություն հռչակել, սակայն առաջարկել էր հետաձգել անկախության հռչակումը՝ պաշտոնական Մադրիդի հետ բանակցելու համար: