Կատալոնիայի անկախության աջակիցները հաղթել են ընտրություններում
22.12.2017թ. 12:11:41

Երեկ Կատալոնիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները պաշտոնանկ արեցին ինքնավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնին. հայտնում  է РИА Новости-ն:

Նախնական տվյալների համաձայն` ընտրություններում հաղթել է Կատալոնիայի` Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին հանդես եկող 3 կուսակցություն: Նրանք 135 տեղից ստացել են 70-ը: