Խորհրդաժողով՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով
02.09.2017թ. 13:54:15

ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակի կապակցությամբ, կազմակերպում են  «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողով:

Այն կմեկնարկի 2017 թ. սեպտեմբերի 4-ին,  10.30-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Խորհրդաժողովին հրավիրված են ներկայացուցիչներ  ՀՀ ԱԺ խմբակցություններից և հանձնաժողովներից,  պաշտպանության նախարարությունից, արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության կառավարությունից և Պաշտպանության բանակից, ինչպես նաեւ՝ գիտնականներ, փորձագետներ,  Արցախյան ազատամարտի մասնակիցներ, լրագրողներ:

Զեկույցով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նախատեսվում է քննարկում՝ ներկայացված զեկույցների շրջանակում:

ՀՅԴ Գերագույն մարմին