Լևոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է
02.02.2018թ. 10:58:56

Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայ-բրեյք։ Այս մասին տեղեկացնում է chess.am կայքը

Խաղում էին Լևոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը և Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լևոնը 2-0 հաշվով հաղթեց Ռապորտին։

Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի և Վաշիե-Լագրավի միջև խաղացվեց 4 պարտիա, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի և մեկ հաղթանակ՝ հօգուտ Լևոնի։