ԼՂՀ ԿԸՀ-ը նորընտիր պատգամավորներին հանձնեց պատգամավորի վկայականներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ ԿԸՀ-ը նորընտիր պատգամավորներին հանձնեց պատգամավորի վկայականներ

ԼՂՀ ԿԸՀ-ը նորընտիր պատգամավորներին հանձնեց պատգամավորի վկայականներ

Այսօր` մայիսի 18-ին,  կայացավ  ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էին նաեւ ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի  պատգամավորները: Նիստի սկզբում ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը բոլորին շնորհավորեց  Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը:

 

ԼՂՀ ԿԸՀ նախագահը հրապարակեց մայիսի 3-ի` ԼՂՀ 6-րդ գումարման  խորհրդարանական ընտրություններում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված  պատգամավորների անվանական ցուցակը, ներկայացրեց պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին մի քանի պատգամավորների դիմումները եւ այդ վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել՝ Արայիկ Հարությունյանը /<<Ազատ հայրենիք>> կուսակցություն /, Սուրեն Գրիգորյանը /Արցախի ժողովրդավարական կուսակցություն/, Արթուր Աղաբեկյանը / ՀՅ Դաշնակցություն/, Վալերի Բալայանը /ՀՅ Դաշնակցություն/:

 

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը պատգամավորներին հանձնեց ԱԺ պատգամավորի վկայականները, շնորհավորեց նորընտիր պատգամավորներին՝ մաղթելով նրանց հաջող ու եռանդուն գործունեություն:

1