ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը  այսօր հյուրընկալել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին
31.01.2018թ. 15:31:35

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը  հունվարի 31-ին հյուրընկալել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին:

Հանդիպմանը քննարկվել է մշակույթի և զբոսաշրջության  ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Խմբակցության կողմից առաջարկվել է  մշակել  մշակութային քաղաքականության նոր հայեցակարգ, քանի որ նախարարությունը առաջնորդվում է դեռևս 1990-ակաների վերջին մշակված հայեցակարգով:

Անդրադարձել են նաև «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների համայքներում հանդիպումների ժամանակ բնակչության կողմից հնչեցված որոշ հարցերի:

Նախարարը պատգամավորներին տեղեկացրեց մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտում տիրող ընդհանուր կացության և որոշ նախաձեռնությունների մասին: Մասնավորապես անդրադարձավ մշակութային  ոլորտում գործունեություն իրականացնող, բայց օրենսդրական դաշտից դուրս գտնվող սուբյեկտներին ստվերային դաշտից դուրս բերելու մտադրությունների մասին:

Նախարար Սերգեյ Շահվերդյանը  ներկայացրեց մշակույթի ոլորտում ռազմավարական նշանակության ծրագրերը և նշեց, որ ակնկալում է  «Դաշնակցություն»    խմբակցության գործուն աջակցությունը: