Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով 70 000 իրանցի մնացել է անօթևան
13.11.2017թ. 12:21:14

Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով 70 000 իրանցի մնացել է անօթևան. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ այդ թիվը կարող է աճել:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրահանգել է երկրի ՆԳՆ-ին` շտապ միջոցներ ձեռնարկել երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելու համար:

Վերջին տվյալներով` զոհվել է 2011, վիրավորվել` 1700 մարդ: