Իրանում հերթական երկրաշարժն է գրանցվել
01.12.2017թ. 11:04:11

Իրանի հյուսիս-արևելքում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Газета.ру-ն: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան: Հայտնի է, որ ցնցումները գրանցվել են երկրի հարավ-արևելքում՝ շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող իրանական Քերման քաղաքից մոտ 65 կմ դեպի հյուսիս-արևելք:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Իրանում  7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 530 մարդ է զոհվել: