Թուրք-իրանական սահմանին «Անվտանգության պատ» է կառուցվում
10.08.2017թ. 11:30:45

Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրք-իրանական սահմանային Աղրըի նահանգում արդեն մեկնարկել են 144 կմ երկարությամբ «Անվտանգության պատի» կառուցման աշխատանքները:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդամամբ` պատը կահավորված է լինելու սահմանային անվտանգության հատուկ համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:

Թուրքական կողմի պնդմամբ սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: